Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ՆԳՆ նախկին պաշտոնյայի մոտ բազմամիլիարդանոց կարողություն է հայտնաբերվել

14:25, ուրբաթ, 03 նոյեմբերի, 2017 թ.
ՌԴ ՆԳՆ նախկին պաշտոնյայի մոտ բազմամիլիարդանոց կարողություն է հայտնաբերվել
     Ռուսաստանի գլխավոր դատախազությունը մտադիր է առգրավել կաշառակերության համար մեղադրվող ՌԴ ներքին գործերի նախարարության կոռուպցիայի հակազդման և տնտեսական անվտանգության գլխավոր վարչության նախկին աշխատակից Դմիտրի Զախարչենկոյի բազմամիլիարդանոց կարողությունը, հաղորդում է ТАСС-ը:
     Իրավապահ մարմինների խոսքով՝ դատարան ներկայացված հայցում գերատեսչությունը պահանջում է առգրավել պետության եկամուտներով ձեռքբերված 13 բնակարանը, 14 ավտոկայանատեղին, 4 Mercedes-Benz 250, Mercedes-Benz S500 4МATIC, Porsche Cayenne GTS, Porsche Cayenne S Hybrid մեքենաներն ու 500 գրամ կշռով ոսկե սալիկը:
     Հետաքննության ընթացքում Զախարչենկոյի և նրա ընտանիքի մոտ հայտնաբերվել և առգրավվել է ավելի քան 374 միլիոն ռուբլի, ավելի քան 140 միլիոն դոլար, ավելի քան 2 միլիոն եվրո:
6616 | 0
Facebook