Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը և ՌԴ-ը ԱՄԿ-ի ԱԽ-ում Սիրիայի հարցով միմյանց հակասող բանաձևեր են ներկայացրել

12:10, ուրբաթ, 03 նոյեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ը և ՌԴ-ը ԱՄԿ-ի ԱԽ-ում Սիրիայի հարցով միմյանց հակասող բանաձևեր են ներկայացրել

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը Սիրիայի հարցով միմյանց հակասող երկու բանաձև են ներկայացրել, որ վերաբերում են ՄԱԿ-ի և Քիմիական զենքի կիրառման արգելքի կազմակերպության համատեղ հետաքննական խմբի գործունեությանը: Այս մասին հայտնել են միաժամանակ մի քանի աղբյուր, որոնց տրամադրության տակ են հայտնվել վերը նշված փաստաթղթերը: Երկու բանաձևում էլ առաջարկվում է երկարաձգել հետաքննական հանձնախմբի գործունեությունը, սակայն հիմնովին տարբեր պայմաններով:
     Այսպես՝ ԱՄՆ-ն իր բանաձևով լուրջ մտահոգություն է հայտնում Քիմիական զենքի կիրառման արգելքի կազմակերպության փորձաքննության արդյուննքերի վերաբերյալ: Վաշինգթոնը հավանություն է տալիս հանձնախմբի գործունեությանը և առաջարկում է շարունակել այն՝ մանդատը ևս 2 տարով երկարաձգելով:
     Ռուսաստանը, սակայն, քննադատում է Քիմիական զենքի կիրառման արգելքի կազմակերպության գործունեությունը և առաջարկում մանդատը երկարաձգել ընդամենը 6 ամսով՝ կազմակերպությանը նաև առաջարկելով «վերանայել իր նախկին գնահատականներն ու եզրակացությունները» և կրկնակի փորձաքննություն իրականացնել՝ վերջնական եզրակացությայնը կցելով նաև Սիրիայի կառավարության նյութերը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Ռուսաստանն առաջարկում է հանձնախմբի կազմում ներառել մասնագետների՝ աշխարհագրական տարբեր գոտիներից:
     Հոկտեմբերի 26-ին ՄԱԿ-ը և Քիմիական զենքի կիրառման արգելքի կազմակերպությունը համատեղ զեկույց են հրապարակել, որում Սիրիայի Խան Շոյհուն քաղաքի ռմբակոծության ժամանակ զարին գազի կիրառման պատասխանատվությունը դրվել է Սիրիայի իշխանության վրա, որին ակտիվորեն աջակցում է Ռուսաստանը:

4145 | 0
Facebook