Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չիկագոյում հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել

12:20, ուրբաթ, 03 նոյեմբերի, 2017 թ.
Չիկագոյում հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել

Մեկ մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորել են Չիկագոյում սրճարանի մոտակայքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հաղորդում է Chicago Tribune-ը՝ հղում անելով պաշտոնյաներին և ականտեսներին:
     Ոստիկանության տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան Starbucks սրճարանների ցանցի մոտակայքում: Դիմակով տղամարդը ներխուժել է սրճարան և կրակ բացել 28-ամյա տղամարդու ուղղությամբ, ով տեղում մահացել է: Եվս 2 մարդ, ներառյալ 12-ամյա մի անչափահաս, վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
     Կրակ բացած անձին հաջողվել է թաքնվել: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:

7247 | 0
Facebook