Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը «խայտառակություն» է անվանել նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննությունը

11:00, ուրբաթ, 03 նոյեմբերի, 2017 թ.
Թրամփը «խայտառակություն» է անվանել նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննությունը
     2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության շարունակվող հետաքննությունը «խայտառակություն» է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը WRKO ռադիոկայանի եթերում:
     «Սենատում և Ներկայացուցիչների պալատում բոլոր այդ հետաքննությունները, որոնց ընթացքում և՛ դեմոկրատները, և՛ հանրապետականները դուրս են գալիս և ասում. «Որևէ դավադրություն չկա, բայց մենք շարունակում ենք հետաքննությունը, կա ծուխ, սակայն չկա որևէ դավադրություն», խայտառակություն են: Դա խայտառակություն է և վատ է մեր երկրի համար»,- Թրամփի խոսքն է մեջբերում The Hill-ը:
     ԱՄՆ նախագահը հերքել է վերջին լուրերն այն մասին, որ Facebook սոցցանցում ռուսական քաղաքական գովազդը կարող 2016թ. ընտրությունների ժամանակ միլիոնավոր ամերիկացիների ուղղորդել:
6261 | 1
Facebook