Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ն ստանձնել է Նյու Յորքի ահաբեկչության պատասխանատվությունը

09:55, ուրբաթ, 03 նոյեմբերի, 2017 թ.
ԴԱԻՇ-ն ստանձնել է Նյու Յորքի ահաբեկչության պատասխանատվությունը
     ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը հաստատել է իր մասնակցությունը Նյու Յորքի ահաբեկչությանը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ծայրահեղականների «Ալ-Նաբա» տպագիր լրատվամիջոցին: ԴԱԻՇ-ի պնդմամբ՝ հարձակում գործած Սայֆուլո Սաիպովը «խալիֆաթի զինվորներից մեկն է»: Հայտարարության մեջ այլ մանրամասներ չեն ներկայացվում:
     Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել էր, որ ահաբեկչին պետք է մահապատժի ենթարկել:
6619 | 0
Facebook