Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանը չդիմացավ ՀՀԿ-ի ճնշմանը

19:20, հինգշաբթի, 02 նոյեմբերի, 2017 թ.
ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանը չդիմացավ ՀՀԿ-ի ճնշմանը
     ՏԻՄ ընտրություններից 3 օր առաջ Սիսիանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Կարեն Համբարձումյանն ինքնաբացարկ հայտնեց: Ասում են՝ ՀՀԿ-ի ճնշումներին չդիմանալու պատճառով, ի վերջո, նա որոշեց ետ կանգնել պայքարից:
     Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր մամուլում տեղեկություններ են հայտնվում, որ Սիսիանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, պատգամավոր Ավետ Սարգսյանի եղբայր Արթուր Սարգսյանը միավորվող համայնքների ղեկավարներին սպառնում է պատժել, եթե Համբարձումյանի քարոզարշավին իրենց համայնքներում մարդ հավաքվի: ԲՀԿ-ն էլ իր հերթին տարածել էր Արթուր Սարգսյանի ծննդյան արարողության՝ ամիսներ առաջվա տեսանյութն ու նրան դարձրել ծիծաղի առարկա:
     Ըստ լուրերի՝ Կարեն Համբարձումյանը Սիսիանի ԲՀԿ-ական նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է, ով համատեղ բիզնես ունի պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հետ:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
19912 | 3
Facebook