Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի երիտասարդ կնոջ ամուսնական դավաճանության մասին

16:05, հինգշաբթի, 02 նոյեմբերի, 2017 թ.
Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի երիտասարդ կնոջ ամուսնական դավաճանության մասին
     Ռուս լրագրողները շարունակում են «հարցաքննել» Արմեն Ջիգարխանյանի ընկերոջը՝ Արթուր Սողոմոնյանին, քանի որ նա միակն է, ում հայտնի են դերասանի և նրա կնոջ՝ Վիտալինայի միջև սկանդալի մանրամասները: Սողոմոնյանը կարծում է, որ ֆինանսական փոխհարաբերությունները զույգի ամուսնալուծության միակ պատճառը չեն եղել:
     «Դժգոհությունն առաջացել է վաղուց: Արմեն Բորիսովիչը հանդուրժում էր: Ասում էր՝ «Նա տեղացի չէ, նրան գույք է պետք, հասկանում եմ…»: Սակայն երբ Վիտալինան հանկարծ որոշեց, որ ինքն է բեմադրող ռեժիսորը և սկսեց երաժշտական ներկայացումներ բեմադրել, սկսվեցին տարաձայնությունները»,- հայտնել է Սողոմոնյանը:
     Նրա խոսքով՝ Ջիգարխանյանը չէր կարողանում համակերպվել այն բանի հետ, որ իր կինը «հում» ներկայացումներ էր բեմադրում, որոնք հակասում էին իր արվեստին: Սողոմոնյանը նշել է, որ Վիտալինան իրեն ագրեսիվ է պահել և նույնիսկ ասում էր, որ Արմեն Բորիսովիչը պետք է արդեն թոշակի անցնի:
     «Բացի այդ, լուրեր էին պտտվում նրա անհավատարմության մասին»,- նրա խոսքը մեջբերում է «Комсомольская правда»-ն: Միևնույն ժամանակ, Ջիգարխանյանի ընկերը չի հստակեցրել, թե որտեղից է իրեն Վիտալինայի ամուսնական դավաճանության մասին տեղեկություն հասել:
13619 | 2
Facebook