Հնդկաստանի Ութար Պրադեշ նահանգի ջերմաէլեկտրակայաններից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 26 մարդ: Եվս 64 մարդ վիրավոր է, նրանց մեծ մասի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը:
Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել տեխնիկական խափանման պատճառով: