Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Victoria's Secret-ը 2 միլիոն դոլար արժողությամբ կրծկալ է ներկայացրել

02:10, ուրբաթ, 03 նոյեմբերի, 2017 թ.
Victoria's Secret-ը 2 միլիոն դոլար արժողությամբ կրծկալ է ներկայացրել

Victoria's Secret ընկերությունը նոր, գերթանկարժեք կրծկալ է ներկայացրել: Gilded՝ «ոսկեզօծ» անվամբ կրծկալը պատված է ոսկյա տերևներով և մեծ շափյուղաներով: Կրծկալին լրացուցիչ շքեղություն է հաղորդում վզնոցի տեսքով դեկորատիվ ճյուղավորումը:
     Կրծկալի դիզայներական աշխատանքներով զբաղվել է լիբանանյան Mouawad ոսկերչական տունը: Բացառիկ կրծկալը գնահատվում է 2 միլիոն դոլար:

Victoria's Secret-ը 2 միլիոն դոլար արժողությամբ կրծկալ է ներկայացրել
Victoria's Secret-ը 2 միլիոն դոլար արժողությամբ կրծկալ է ներկայացրել

     Կրծկալի ցուցադրությունը կկայանա նոյեմբերի 20-ին, Շանհայում: Այն կներկայացնի 27-ամյա սուպերմոդել Լաիս Ռիբեյրոն:

13895 | 0
Facebook