Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավակովի որդուն ազատ են արձակել

12:55, հինգշաբթի, 02 նոյեմբերի, 2017 թ.
Ավակովի որդուն ազատ են արձակել
     Կիևի Սոլոմեսկի շրջանային դատարանն Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդուն՝ Ալեքսանդրին, ազատ արձակելու մասին որոշում է կայացրել, հաղորդում է Страна.ua-ն:
     Ավակով կրտսերին ազատ են արձակել անձնական պատասխանատվությամբ, որի համաձայն նա մինչև դեկտեմբերի 31-ը չի կարող երկրից դուրս գալ և պարտավոր է էլեկտրոնային թևնոց կրել:
     Նա նաև չի կարող լքել գրանցման վայրը, պարտավոր է հանձնել արտասահմանյան անձնագիրն ու դատախազության կանչով քննչական գործողությունների մասնակցել: Ուկրաինական կայքը նշում է, որ դա ամենամեղմ միջոցն է:
     Դատախազությունը պահանջել էր նրան կալանավորել՝ 5 միլիոն գրիվենի չափով գրավի հնարավորությամբ: Բացի այդ, հաղորդվում է, որ դատարանը Ավակովի ձերբակալությունն անօրինական է ճանաչել:
5306 | 0
Facebook