Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինի հետ կքննարկենք Ղարաբաղի հարցը». Էրդողան

12:15, հինգշաբթի, 02 նոյեմբերի, 2017 թ.
«Պուտինի հետ կքննարկենք Ղարաբաղի հարցը». Էրդողան
     Լեռնային Ղարաբաղի հարցում մենք կշարունակենք լինել Ադրբեջանի կողքին իր արդար պայքարում: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
     Նա նշել է, որ ջանքեր կգործադրի հակամարտության կարգավորման համար:
     «Մենք կհանդիպենք հարգարժան Պուտինի հետ և կքննարկենք այդ հարցը: Եթե նա զբաղվի այդ հարցի լուծմամբ, ապա առավել հեշտ կլինի արդյունքի հասնել»,- ասել է Էրդողանը:
16928 | 3
Facebook