Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոհանին Ալիևին առաջարկել է հրաժարվել դոլարից

11:15, հինգշաբթի, 02 նոյեմբերի, 2017 թ.
Ռոհանին Ալիևին առաջարկել է հրաժարվել դոլարից
     Թեհրանը Բաքվին առաջարկել է փոխադարձ առևտրի ժամանակ հաշվարկներում ազգային արժույթ կիրառել: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ասվում է Իրանի նախագահի պաշտոնական կայքում:
     «Երկու երկրներն առևտրատնտեսական հարաբերություններում հաշվարկներում կարող են օգտագործել իրենց ազգային արժույթները»,- ասել է Ռոհանին:
     Ռոհանին նաև նշել է տնտեսական համագործակցության հարցերով ադրբեջանա-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:
     Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
4606 | 0
Facebook