Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուզբեկների մուտքն ԱՄՆ կարող է արգելվել

11:00, հինգշաբթի, 02 նոյեմբերի, 2017 թ.
Ուզբեկների մուտքն ԱՄՆ կարող է արգելվել

Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հեղինակը ծագումով Ուզբեկստանից էր, Վաշինգթոնը կարող է արգելել այդ երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը:
     «Բազմաթիվ չափանիշներ գոյություն ունեն, որոնց համաձայն մենք որոշում ենք, թե որ երկրները պետք է ներառվեն սև ցուցակում: Ուզբեկստանի՝ սև ցուցակում ներառելը մենք չենք բացառում»,- ասել է Սանդերսը:
     Հիշեցնենք, որ ահաբեկչությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սկսում է Green Card-երի խաղարկության դադարեցման գործընթացը: Նյույորքյան ահաբեկիչը ԱՄՆ-ում հաստատվել էր այդ վիճակախաղի շնորհիվ:

4257 | 0
Facebook