Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը հաստատել է Ադրբեջանով դեպի Իրան գազի մատակարարումները

10:40, հինգշաբթի, 02 նոյեմբերի, 2017 թ.
Պուտինը հաստատել է Ադրբեջանով դեպի Իրան գազի մատակարարումները
     Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանի խողովակաշարային համակարգի միջով դեպի Իրանի հյուսիս գազ մատակարարել, հաղորդում է ТАСС-ը:
     «Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել նրան, որ չնայած Ռուսաստանում, Իրանում և Ադրբեջանում այդ ածխաջրերի մեծ արտադրությանը, որքան էլ որ տարօրինակ է, կա այդ հումքի՝ միմյանց մատակարարելու հետաքրքրությունը՝ հաշվի առնելով ներքին լոգիստիկան»,- ասել է Պուտինը:
     Նա նաև Թեհրանին և Բաքվին Մոսկվայի հետ համագործակցության կոչ է արել: Պուտինը նշել է, որ Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը ածխաջրերի խոշոր արտադրողներ են:
     «Եվ դա չի նշանակում, որ մենք պետք է մրցակցենք: Դա նշանակում է, որ մենք պետք է միավորենք մեր ջանքերը»,- հավելել է Պուտինը:
3979 | 0
Facebook