Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Jeep-ը ներկայացրել է նոր սերնդի Wrangler ամենագնացը

02:05, հինգշաբթի, 02 նոյեմբերի, 2017 թ.
Jeep-ը ներկայացրել է նոր սերնդի Wrangler ամենագնացը

Jeep ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Wrangler ամենագնացը: Մեքենայի պաշտոնական շնորհանդեսը կկայանա Լոս Անջելեսում՝ նոյեմբերի 29-ին:
     Նոր Wrangler-ը պահպանել է թափքի հանովի հարթակները, դռները և դիմային ապակին: Արտաքնապես մեքենան նման է իր նախորդին: Մեքենան ստացել է ֆիրմային ջերմափոխանակիչի ցանց, օդափոխման անցքերով թափք, կլոր լուսարձակներ և քառակուսի լապտերներ:
     Նոր սերնդի Wrangler-ի տեխնիկական բնութագրերը դեռևս հայտնի չեն: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ այն կունենա 2.0 լիտրանոց տուրբոշարժիչ՝ 373 ձիաուժ հզորությամբ:
     Ակնկալվում է, որ կթողարկվի նաև Wrangler-ի հիբրիդային տարբերակը:

Jeep-ը ներկայացրել է նոր սերնդի Wrangler ամենագնացը
Jeep-ը ներկայացրել է նոր սերնդի Wrangler ամենագնացը
16783 | 0
Facebook