Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պաշտոնանկ արված Պուչդեմոնը մտադիր չէ իսպանական դատարան ներկայանալ

15:25, չորեքշաբթի, 01 նոյեմբերի, 2017 թ.
Պաշտոնանկ արված Պուչդեմոնը մտադիր չէ իսպանական դատարան ներկայանալ
     Կատալոնիայի խորհրդարանի (ժեներալիտետ) պաշտոնանկ արված ղեկավար Կառլես Պուչդեմոնը մտադիր չէ իսպանական դատարան ներկայանալ: Այս մասին ասել է նրա փաստաբան Փոլ Բեքարթը:
     Իսպանիայի գլխավոր դատախազությունը երկուշաբթի օրը դատական հայցեր է ներկայացրել Կատալոնիայի նախկին ղեկավարության դեմ, նրանք մեղադրվում են ապստամբության, պետական համակարգը փոխելու կոչերի և պետական միջոցները վատնելու համար:
     Պուչդեմոնն ու ժեներալիտետի այլ նախկին անդամները կանչվել են իսպանական դատարան նոյեմբերի 2-ին և 3-ին ցուցմունք տալու համար: Պուչդեմոնն ու նրա կառավարության 7 նախկին աշխատակիցներ մեկնել էին Բրյուսել:
     Նախօրեին ելույթ ունենալով՝ Պուչդեմոնը հայտարարել էր, որ մեկնել է Բելգիա, որպեսզի խուսափի սպառնալիքներից: «Մենք մտադիր ենք սպասել իսպանական կառավարության հետագա արձագանքին, որպեսզի որոշենք, թե ինչ է տեղի ունենալու հետագայում»,- ասել է նրա փաստաբանը:
     ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Պուչդեմոնն ու նրան ուղեկցողներն արդեն վերադարձել են Բարսելոն:
7349 | 0
Facebook