Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մոտ օրերս մենք Ռուսաստանից զենքի նոր մատակարարման ենք սպասում». Սերժ Սարգսյան

11:15, չորեքշաբթի, 01 նոյեմբերի, 2017 թ.
«Մոտ օրերս մենք Ռուսաստանից զենքի նոր մատակարարման ենք սպասում». Սերժ Սարգսյան

Մոտ օրերս Մոսկվան գործող պայմանագրի շրջանակներում զենքի նոր խմբաքանակ կմատակարարի Երևանին, իսկ նոր, արդեն ստորագրված 100 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրի իրականացումը կսկսվի միջպետական բոլոր համաձայնագրերի իրագործումից հետո: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
     «Մինչ այս տարվա ավարտը մենք կյանքի կկոչենք նախկին պայմանավորվածությունները: Մոտ օրերս մենք նոր մատակարարումների ենք սպասում, իսկ մինչ տարեվերջ մենք կփակենք նախկին պայմանագրի հետ եղած բոլոր հարցերը»,- ասել է Սարգսյանը:
     Հիշեցնենք, որ 2015թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված պայմանագրով Ռուսաստանը 200 միլիոն դոլարի պետական արտահանման վարկ էր տրամադրել Հայաստանին, որով մեր երկիրը պետք է ռուսական արտադրության զինավառություններ ձեռք բերեր:
     Իսկ ընթացիկ տարվա հոկտեմբերի 12-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի կողմից Հայաստանին ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման ֆինանսավորման համար 100 միլիոն դոլարի պետական արտահանման վարկի տրամադրման նախագծին: Նախնական վճարումը պետք է կազմի պայմանագրի արժեքի առնվազն 10%-ը և իրականացվի՝ ի շահ լիազորված ռուսական կազմակերպությունների: Համաձայնագրում նշվում է, որ վարկը տրամադրվում է 15 տարվա մարման ժամկետով: Հայաստանը պետք է օգտվի վարկային միջոցներից 2018-2022թթ.:

6527 | 0
Facebook