Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինտերնետային հսկաները պատասխանել են նախագահական ընտրություններին ռուսական միջամտության մասին Սենատի հարցերին

11:35, չորեքշաբթի, 01 նոյեմբերի, 2017 թ.
Ինտերնետային հսկաները պատասխանել են նախագահական ընտրություններին ռուսական միջամտության մասին Սենատի հարցերին
     Facebook, Google և Twitter ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչները մի քանի ժամվա ընթացքում պատասխանել են ԱՄՆ-ի Սենատի՝ հանցավորության և ահաբեկչության հարցերով ենթահանձնաժողովի անդամների հարցին՝ կապված 2016թ. նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտության հետ:
     Լսումների ժամանակ սենատորներն ընկերություններին կոշտ քննադատության են ենթարկել այն բանի համար, որ ինտերնետային հսկաները ոչ բավարար միջոցներ են ձեռնարկել, որպեսզի ռուս գործակալները չմիջամտեն ամերիկյան քաղաքական գործընթացին, հաղորդում է AP գործակալությունը:
     Ընկերություններին ուղղված հիմնական պահանջն այն էր, որ նրանք չեն հետևել, երբ քաղաքական հայտարարությունների համար վճարումները կատարվել են արտասահմանյան արժույթով: Ի պատասխան դրա՝ Google-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Սալգադոն պատասխանել է, որ որոնողական հսկան հետագայում կարող է հրաժարվել արժույթով վճարվող քաղաքական հայտարարություններից:
     Facebook-ի գլխավոր խորհրդական Քոլին Սթրեթչը խոստովանել է, որ իր ընկերությունը բաց է թողել «առանցքային ազդանշանը»: Սթրեթչը նկատել է, որ մոտ 5 միլիոն գովազդատու ամեն ամիս գովազդ է տեղադրում Facebook-ում: Նա խոստացել է ջնջել բոլոր այն հաշիվները, որոնք գրանցվել են գոյություն չունեցող անունները: Նմանատիպ հայտարարություններով են հանդես եկել նաև Google-ն ու Twitter-ը:
6849 | 0
Facebook