Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջիգարխանյանի ընկերը՝ դերասանի ձերբակալության լուրերի մասին

10:35, չորեքշաբթի, 01 նոյեմբերի, 2017 թ.
Ջիգարխանյանի ընկերը՝ դերասանի ձերբակալության լուրերի մասին
     ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, հերքել է լուրերն այն մասին, որ դերասանին Մոսկվայում Մոլոդոգվարդեյսկի փողոցում գտնվող բնակարանի դուռը բացելու փորձի ժամանակ ձերբակալել են, հաղորդում է РИА Новости-ն:
     Նշվում է, որ բնակարանը պատկանում է Ջիգարխանյանի կնոջը:
     «Հերթական սուտը: Արմեն Բորիսովիչը բարձրացել է բնակարան, որպեսզի վերցնի իր փաստաթղթերը: Վիտալինան ոչ մի փաստաթուղթ չի տվել, ներառյալ՝ անձնագիրը, կենսաթոշակային վկայագիրը, բժշկական ապահովագրությունը, իսկ կողպեքները փոխված էին»,- պատմել է Սողոմոնյանը:
     Նա նաև Ջիգարխանյանի անունից դիմել է լրագրողներին՝ խնդրելով չմիջամտել դերասանի անձնական կյանքին:
     Ավելի վաղ հաղորդվել է, որ Ջիգարխանյանի կինը լքել է Ռուսաստանի տարածքը:
9470 | 0
Facebook