Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինքնապաշտպանական հնարք. հարված թույլ տեղերին

23:15, ուրբաթ, 03 նոյեմբերի, 2017 թ.
Ինքնապաշտպանական հնարք. հարված թույլ տեղերին

Եթե ձեր վրա հարձակում է իրականացվել, ապա փորձեք հնարավորինս զերծ մնալ խուճապից ու ուշադրություն դարձրեք հարձակվողի կանգնած դիրքին, որպեսզի պարզեք՝ ինքնապաշտպանության որ ձևն ընտրեք: Հիշեք՝ հապաղել չի կարելի, դուք ունեք ընդամենը մի քանի վայրկյան ու մի քանի շարժում, քանի դեռ հարձակվողը վերահսկողությունն իր ձեռքը չի վերցրել:

Եթե փոքր ինչ հեռու եք, ապա մի մոտեցեք քթին խփելու համար, ավելի լավ է ոտքը երկարեցնելով՝ հարվածել ծնկին: Հարվածել կարող եք գլխով, ձեռքով, ոտքով: Հարվածեք աչքին ու քթին, եթե մոտ եք գտնվում, և ոտքով հավածեք շեքին, եթե փոքր ինչ հեռու եք, և հարձակվողը տղամարդ է:
     Ի դեպ, շատ արդյունավետ է նաև ականջին հարվածելը: Բաց ափով որքան ուժ ունեք ապտակեք հարձակվողի ականջին: Առաջացած բարձր ձայնից նա ժամանակավորապես կխլանա ու կտատամսի, իսկ այդ ընթացքում դուք կհասցնեք փախչել:

8826 | 0
Facebook