Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայից Թուրքիա թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Օդեսայում՝ հավանական ռումբի պատճառով

21:25, երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2017 թ.
Մոսկվայից Թուրքիա թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Օդեսայում՝ հավանական ռումբի պատճառով

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Թուրքիա թռչող Airbus A320 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել «Օդեսա» միջազգային օդանավակայանում:
     Այս մասին հայտնում է Интерфакс-ը: Ինքնաթիռը պատկանում թուրքական ավիաընկերությանը: Թե որ քաղաք էր այն ուղևորվում, չի նշվում:
     Ուկրաինայի Ազգային ոստիկանության գլխավոր վարչության պետի խորհրդականը տեղեկացրել է, որ թուրքական օդանավի անձնակազմն արտակարգ վայրէջք է կատարել՝ կապված ինքնաթիռում պայթուցիկի առկայության կասկածանքի հետ:
     Նշվում է, որ ուղևորներից մեկը գանգատվել է ստամոքսի խանգարումից և երկար ժամանակ մնացել է զուգարանում: Անձնակազմը, տարօրինակ համարելով ուղևորի վարքը, ստուգում է անցկացրել զուգարանի խցիկում և կասկածելի պայուսակ է հայտնաբերել:
     Արդյունքում անձնակազմը որոշել է վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում: Այժմ օդանավում ստուգումներ են իրականացվում:

5452 | 0
Facebook