Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պաշտոնանկությունից հետո Կառլես Պուչդեմոնն առաջին հայտարարությունն է արել

18:15, երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2017 թ.
Պաշտոնանկությունից հետո Կառլես Պուչդեմոնն առաջին հայտարարությունն է արել

Կատալոնիայի պաշտոնանկ արված ղեկավար Կառլես Պուչդեմոնը պաշտոնանկությունից հետո առաջին հայտարարությունն է արել: Ժամանելով Բրյուսել՝ Պուչդեմոնը հայտարարել է, որ Եվրոպայի մայրաքաղաք է եկել «անվտանգության և ազատության համար» իր քաղաքականությունը շարունակելու, ոչ թե քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
     Նա նշել է, որ ընդունում է Մադրիդի ներկայացրած մարտահրավերը և կմասնակցի դեկտեմբերի 21-ին նշանակված տարածաշրջանային ընտրություններին: «Իսպանիան ցանականում է, որ Կատալոնիան հրաժարվի քաղաքական իր ծրագրից, բայց նրանք դրան չեն հասնի»:
     Պուչդեմոնը նաև նշել է, որ չի խուսափում արդարադատությունից: Նա հավելել է, որ Բելգիայում իրենք անվտանգության ավելի մեծ երաշխիքներ ունեն և կարող են այնտեղից կատարել իրենց աշխատանքը:
     «Ես կատալոնցիներին հորդորում եմ պատրաստվել երկար ճանապարհի: Ժողովրդավարությունը կդառնա մեր հաղթանակը»,- եզրափակել է նա:

7829 | 0
Facebook