Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հզոր պայթյուն Քաբուլի դիվանագիտական թաղամասում. 13 մարդ զոհվել է

18:05, երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2017 թ.
Հզոր պայթյուն Քաբուլի դիվանագիտական թաղամասում. 13 մարդ զոհվել է

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում պայթյունի հետևանքով 13 մարդ է զոհվել: Վիրավորվել է ևս 13 մարդ: Այս մասին հայտնում է Tolo News լրատվականը:
     Պայթյունը որոտացել է Քաբուլի դիվանագիտական Վազիր Աքբար Խան թաղամասում, որտեղ տեղակայված են դեսպանատներ և կառավարական շենքը: Զոհերի և վիրավորների քաղաքացիությունը չի հաղորդվում: Լրատվականի տվյալներով, սակայն, զոհերի մեծ մասը կառավարության աշխատակիցներ են:
     Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

7845 | 0
Facebook