Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Վրաստանը մերժել է ՀՀ դեսպանի ռուսամետ թեկնածուի առաջադրումը

16:50, երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2017 թ.
Վրաստանը մերժել է ՀՀ դեսպանի ռուսամետ թեկնածուի առաջադրումը
     ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը նշանակվեց Վրաստանում ՀՀ դեսպան՝ Յուրի Վարդանյանի փոխարեն: Նշանակման մասին խոսակցությունները շրջանառվում էին արդեն մի քանի շաբաթ: Ասում էին՝ այդ հարցում միջնորդել է նրա ընկեր, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը: Ավելի վաղ լուրեր կային, որ դեսպանի պաշտոնն ստանալու է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, բայց վրացական կողմն այդպես էլ չէր հաստատել ագրեմանը՝ պատճառաբանելով, որ Մինասյանը ռուսամետ է:
Դեռ Աժ պատգամավոր եղած տարիներին լուրեր կային, որ Սադոյանը միլիոնների հասնող պարտքեր ունի բանկերին ու վերջինները դատի են տվել նրան: Ասում են՝ վերջին տարիներին Սադոյանն զբաղված է Իրաքի քրդական հատված ապրանքների մատակարարմամբ ու շատերն այն կարծիքին էին, որ նա Իրաքում է դեսպան նշանակվելու:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
18857 | 1
Facebook