Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սեռական ոտնձգությունների համար մեղադրվող դերասանը զրկվել է «Էմմի» մրցանակից

16:05, երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2017 թ.
Սեռական ոտնձգությունների համար մեղադրվող դերասանը զրկվել է «Էմմի» մրցանակից
     Ամերիկացի դերասան Քևին Սփեյսին, ով մեղադրվում է մեկ այլ դերասան՝ Էնթոնի Ռեփի նկատմամբ իրականցված սեռական ոտնձգության համար, կզրկվի «Էմմի» մրցանակից: International Emmy Founders Award մրցանակաբաշխությունը կկայանա մյուս ամիս Նյու Յորքում:
     Բացի այդ, սկանդալի ֆոնին հայտնի է դարձել, որ Սփեյսիի մասնակցությամբ «Թղթե տնակ» սերիալի 6-րդ եթերաշրջանը վերջինը կլինի:
     Ավելի վաղ Star Trek սերիալից հայտնի դերասան Էնթոնի Ռեփը պատմել էր, որ ինքը 14 տարեկան էր, երբ արբած Սփեյսին փորձել է սեռական ոտնձգության ենթարկել իրեն: Դրանից հետո Սփեյսին հայտարարել էր, որ չի հիշում այդ դեպքը, սակայն ներողություն է խնդրում կատարվածի համար:
     Նրա խոսքով՝ այդ պատմությունն իրեն համարձակություն տվեց խոստովանել, որ հարաբերություններ է ունեցել տղամարդկանց հետ:
22609 | 0
Facebook