ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Միութենական պետության արտաքին տարածի համատեղ պահպանման և Ռուսաստանի և Բելառուսի հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգերի ստեղծման մասին համաձայնագիրը, հաղորդում է Росбалт-ը:
Համաձայնագրում ասվում է, որ հռչակագրի վավերացումը պատասխանում է Ռուսաստանի շահերին, քանի որ այն կխթանի ռազմական համագործակցության հետագա զարգացմանը, խաղաղության ամրապնդմանն ու կողմերի անվտանգությանը:
Միևնույն ժամանակ Պուտինը վավերացրել է Ռուսաստանի և Բելառուսի զորքերի տարածաշրջանային խմբավորման տեխնիկական համատեղ ապահովման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2016թ. նոյեմբերի 2-ին Մինսկում: