Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կատալոնական ճգնաժամի հետևանքով զբոսաշրջիկների թիվը նվազել է

14:40, երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2017 թ.
Կատալոնական ճգնաժամի հետևանքով զբոսաշրջիկների թիվը նվազել է

Դեպի Կատալոնիա միջազգային ավիատոմսերի ամրագրումը 2017-ի հոկտեմբերից ի վեր նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 22%-ով՝ տարածաշրջանում տիրող անկայունության պատճառով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անեկով Forward Keys հետազոտական ընկերությանը:
     «Քաղաքական ներքին լարումները միշտ զսպող ազդեցություն են թողնում արտասահմանցի զբոսաշրջիկների վրա, այդ իսկ պատճառով մենք դեպի Կատալոնիա ավիատոմսերի ամրագրման 22%-ի անկում ենք գրանցել: Դա կազդի նաև Իսպանիայի այլ շրջանների վրա, քանի որ Կատալոնիա այցելող շատ զբոսաշրջիկներ այնտեղից շարունակում են իրենց ճամփորդությունն Իսպանիայի ողջ տարածքում»,- հայտարարել է Forward Keys-ի գլխավոր տնօրեն Օլիվիե Ջագերը:
     Ըստ նրա՝ քաղաքական ճգնաժամի խորացման դեպքում՝ զբոսաշրջիկների թիվն էլ ավելի կնվազի: «Այդ միտումը լուրջ մտավախությունների տեղիք է տալիս, քանի որ Իսպանիայի ՀՆԱ-ի ավելի քան 14%-ը կազմում է զբոսաշրջությունն ու ճամփորդությունը»,- նշել է Ջագերը:

4171 | 1
Facebook