Գանայում ձերբակալվել է 18-ամյա տեղաբնակը, ով կասկածվում է իր 4-ամյա հարևանուհուն բռնաբարելու համար, հաղորդում է Ghana Crusader-ը:
Իմանալով տեղի ունեցածի մասին՝ երեխայի մայրը գնացել է գյուղի ավագի մոտ՝ պահանջելով պատժել չարագործին: Սակայն վերջինը նշել է, որ կասկածյալն անմեղ է, քանի որ «այդ մասին նրան ասել են տեղի աստվածները»:
Տեղի ունեցածը հանրային հնչեղություն է ստացել: Մասնավորապես, սոցցանցերում #JusticeForHer հեշթեգով գրառումներ են կատարվել: Նշվում է նաև, որ մարդիկ ավելի քան 4 հազար դոլար են հավաքել աղջկա վիրահատության համար: Երեխայի ընտանիքը լքել է գյուղը: