Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փորձելով թունավորել ամուսնուն՝ պակիստանուհին 15 մարդու է սպանել

12:25, երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2017 թ.
Փորձելով թունավորել ամուսնուն՝ պակիստանուհին 15 մարդու է սպանել

Պակիստանի Մուզաֆֆարհարհ քաղաքի բնակչուհին, ով դժգոհ է եղել իր ամուսնուց, փորձել է թունավորել նրան, սակայն արդյունքում սպանել է 15 մարդու: Այս մասին հաղորդում է Daily Pakistan-ը:
     Դեպքը տեղ է ունեցել անցած հինգշաբթի, բայց լայն արձագանք է ստացել այժմ: Նշվում է, որ 21-ամյա Ասյա Բիբիին մոտ 1 ամիս առաջ բռնությամբ ամուսնացրել են Ամջադ Լաշարի հետ: Աղջիկն այլ տղայի է սիրել և երջանիկ չի եղել ամուսնական կյանքում: Նա մի քանի անգամ վիճել է ամուսնու և նրա հարազատների հետ ու ետ վերադարձել հայրական տուն, բայց ծնողները նրան դարձյալ ուղարկել են ամուսնու տուն:

Լրատվականի տվյալներով, Ասյան իր սիրած տղայի՝ Շահիդի և ընկերուհու՝ Զարինայի հետ որոշել է սպանել ամուսնուն: Կինն ամուսնու կաթի մեջ մկնդեղ է խառնել: Տղամարդը, սակայն, թունավորված կաթը չի խմել: Ավելի ուշ Ասյայի սկեսուրն այդ կաթով ավանդական լասի յոգուրտ է պատրաստել: Ընթրիքի ժամանակ այդ յոգուրտից թունավորվել է 27 մարդ, նրանցից 15-ն, այդ թվում Ասյայի ամուսինը, մահացել են:
     3 կասկածյալները ձերբակալվել են: Ասյան չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը՝ նշելով, թե Շահիդն իրեն ստիպել է թունավորել ամուսնուն, բայց ինքն այդ պահանջը չի կատարել: Ասյան նաև պատմել է, թե Շահիդը խոստացել է ամուսնանալ իր հետ, բայց այս առաջարկը ևս աղջիկը չի ընդունել:

8777 | 0
Facebook