Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում կրակոցներով զուգորդված աղմկահարույց սպանության հետ կապված՝ Թումանյանի ոստիկանության բաժնի պետն ազատվել է աշխատանքից

11:45, երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2017 թ.
Երևանում կրակոցներով զուգորդված աղմկահարույց սպանության հետ կապված՝ Թումանյանի ոստիկանության բաժնի պետն ազատվել է աշխատանքից
     Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Վահագն Մոսինյանը։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Արտակ Գյուրջինյանը նշանակվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ՝ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվելով Ոստիկանության Բազումի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից։
     Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Թումանյանի բաժնի ոստիկանության պետ Վ. Մոսինյանի ազատման պատճառը Երևանում սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած կրակոցներով զուգորդված աղմկահարույց սպանությունն էր։
     Հիշեցնենք, որ սպանության համար հետապնդվող Ալբերտ Բլբուլյանը և Արմեն Կարադավիդովը հայտնաբերվել են Վրաստանում: Նրանք Վրաստան են ներթափանցել Թումանյանի տարածքից, ինչով էլ պայմանավորված է Վահագն Մոսինյանի պաշտոնանկությունը:
3925 | 1
Facebook