Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջիգարխանյանի կինը խոշոր գումարով փախել է Ռուսաստանից

23:50, երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2017 թ.
Ջիգարխանյանի կինը խոշոր գումարով փախել է Ռուսաստանից

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովան, լքել է Ռուսաստանը: Այս մասին այսօր «Ուղիղ եթեր» հաղորդման ժամանակ հայտնել է նրա ներկայացուցիչը: Նա փախել է իր ծնողների հետ՝ «խստագույն գաղտնիության պայմաններում»: Ենթադրաբար, նա մեկնել է Թել Ավիվ, Նյու Յորք կամ Կիև: Նա որոշել է մեկնել հանպատրաստից՝ ելնելով ստեղծված իրադրությունից: Ընդ որում, անվտանգության տեսախցիկներն ամրագրել են, թե ինչպես է նա բանկոմատի օգնությամբ իր հաշվին խոշոր գումար նստեցնում:

Հիշեցնենք, որ Ջիգարխանյանն իրենից 50 տարով փոքր կնոջը մեղադրում է իր ամբողջ կարողությունը հափշտակելու և իր հանդեպ մահափորձ ծրագրելու համար:

15663 | 0
Facebook