Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դիվիդենտ» բարձրակարգ կլինիկայի թիմը Վրաստանում մասնակցել է որակավորման բարձրացման դասընթացի

19:50, երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2017 թ.
«Դիվիդենտ» բարձրակարգ կլինիկայի թիմը Վրաստանում մասնակցել է որակավորման բարձրացման դասընթացի

Հոկտեմբերի 19-ին Վրաստանում կազմակերպվել էր որակավորման բարձրացման դասընթաց հայ և վրացի իմպլանտոլոգների համար: Միջոցառմանը մասնակցել է Գերմանիայից ժամանած Վոլֆգանգ Լեխները (Dipl.-Wi.- Inf., MBA,MSc)՝ Bredent medical ընկերության արտահանող-մենեջերը:

Երևանյան «Դիվիդենտ» բարձրակարգ կլինիկայի թիմը գերմանական «bredent medical» IFZI խորհրդատու Դավիթ Գալստյանի ղեկավարությամբ իրականացրել են բարձր պրոֆեսիոնալության վարպետության դասեր՝ ցուցադրական վիրահատություններ և իմպլանտոլոգիայի դասընթաց /իմպլանտացիայի ժամանակ վիրահատական և օրթոպեդիկ աշխատանքների պրակտիկ թրենինգային ծրագիր (անց է կացվում արհեստական պացիենտի վրա)/: Իրականացվել են տարատեսակ թեմաների ցուցադրություններ՝ պրոթեզավորում իմպլանտների վրա, բարդ կլինիկական դեպքերի քննարկումներ:

Սեմինարի ընթացքում իմպլանտոլոգները ծանոթացել են իմպլանտոլոգիայի հիմունքների հետ, տեղադրել են իմպլանտներ ֆանտոմային մոդելի վրա, քննարկել հնարավոր կլինիկական դեպքերը: Ցուցադրվել է Fast | Gentle | Aesthetic տեխնոլոգիաների ցուցադրություն (անհապաղ իմպլանտացիա կոսմետիկ գոտում):

Անց են կացվել հետևյալ վիրահատությունները.

1. Fast | Gentle | Aesthetic տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվել է ատամի հեռացում, իմպլանտօի տեղադրում, պսակի ֆիքսում: Անհապաղ իմպլանտացիա՝ Fast | Gentle | Aesthetic | (Fast | Immediate ’gap closure’ – few interventions with short

treatment periods. Gentle | Reduced force on the bones thanks to BioHPP®.

Aesthetic | No repeated gingiva trauma – gives the impression of a natural tooth

stump):

2. Վիրահատություն Fast&Fixed կոնցեպցիայի կիրառմամբ, որի շնորհիվ ամբողջական ադենտիայով տառապող մարդը նույն օրն ստացել է նորմալ գործող ատամներ (մեթոդը թույլ է տալիս իմպլանտներ ու չհանվող կոնստրուկցիա 4 ժամվա ընթացքում):

3. 3-րդ վիրահատության ընթացքում իրականացվել է «bredent medical» ընկերության արտադրած ցիրկոնե White SKY իմպլանտի տեղադրում և ժամանակավոր ատամի տեղադրում:

White SKY-ը հանդիսանում է ցիրկոնի օքսիդի միակոմպոնենտ իմպլանտ, որը կենսահամատեղելի իմպլանտ է: Այս նյութից պատրաստած իմպլանտները խորհուրդ են տրվում այն պացիենտներին, որոնք ալերգիա ունեն մետաղների հանդեպ: Ցիրկոնե իմպլանտները իդեալական տարբերակ են դիմային ատամների համար, որտեղ մետաղը կարող է փայլել փափուկ հյուսվածքների արանքից: Նրանք թույլ են տալիս հասնել լավ արդյունքի՝ լայն ժպիտի, լնդերի բարակ բիոտեսակի:

Ցիրկոնե իմպլանտները դառնում են գեղեցիկ ժպիտի վերականգնման իդեալական տարբերակ՝ հատկապես իրենց էսթետիկ արդյունքի և օրգանիզմի հյուսվածքների հետ հիանալի համատեղելիության շնորհիվ:

Սպիտակ ցիրկոնիումն ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնում և միանգամայն բնական տեսք ունի, կարծես իսկական ատամ լինի: Ցիրկոնե իմպլանտների կիրառումը նաև թույլ է տալիս խուսափել լնդերի ծայրի մոխրագույնից, ինչը հաճախ դիտվում է մետաղների դեպքում:

Ընդհանուր վիրաբուժության մեջ այն կիրառվում է վաղուց, իսկ իպլանտոլոգիայում նորություն է, որը մեծ պահանջարկ է վայելում հատկապես վերջին տարիներին, երբ կերամիկայի անվտանգությունն ու երկարատևությունն ուսումնասիրող փորձագետները ցուցադրեցին, որ այդ նյութն օպտիմալ կերպով համապատասխանում է ծնոտում տեղադրելուն:

Միջոցառմանը մասկացություն են ձեռք բերել նաև վրացական Դենտեքս 95, Դենս, Անտիպոս, Էկսներ և Կոմպանիա կլինիկաների ղեկավարներն ու առաջատար մասնագետները:

Իրականացված միջոցառումների կազմակերպիչն է Bredent Georgia ընկերությունը՝ գերմանական Bredent group ընկերության հետ համատեղ:

15177 | 0
Facebook