Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Մոսկվայում ձերբակալվել է տաքսու հայ վարորդը, ով ծեծել է ուղևորուհուն և գողացել նրա հեռախոսը

18:05, երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2017 թ.
Մոսկվայում ձերբակալվել է տաքսու հայ վարորդը, ով ծեծել է ուղևորուհուն և գողացել նրա հեռախոսը
     Մոսկվայում ազգությամբ հայ տաքսիստը ձերբակալվել է ուղևորուհուն ծեծելու և նրա հեռախոսը գողանալու համար, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ի առավոտյան:
     «Ոստիկանություն հաղորդում է ստացվել մի աղջկանից, ով տուրիստական ընկերության տնօրեն է: Նա պատմել է, որ տաքսիստն իրեն ծեծել է և գողացել իր Iphone 6S հեռախոսքը: Նյութական վնասը կազմում է 65 հազար ռուբլի»,- ասել է գործակալության զրուցակիցը:
     РИА Новости-ի աղբյուրը հայտնել է նաև, որ կասկածյալն անօրինական է աշխատել, բացի աղջկանից գողացված հեռախոսի՝ նրա մոտ ևս 2 հեռախոս է հայտնաբերվել, և այժմ հաստատվում է, թե ում են դրանք պատկանում:
     Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել, հետաքննություն է տարվում:
| | |
3562 | 1