Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուերտո Ռիկոյի իշխանությունները թաքցնում են, որ «Մարիա» փոթորկի զոհերի թիվը գերազանցում է 900-ը

16:20, երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2017 թ.
Պուերտո Ռիկոյի իշխանությունները թաքցնում են, որ «Մարիա» փոթորկի զոհերի թիվը գերազանցում է 900-ը

Սեպտեմբերի 20-ին Միացյալ Նահանգների ենթակայության տակ գտնվող Պուերտո Ռիկո կղզին պատուհասել էր «Մարիա» ավերիչ փոթորկը: Ըստ կղզու իշխանությունների հրապարակած պաշտոնական տվյալների՝ փոթորկի հետևանքով զոհվել էր 51 մարդ:

Զոհերի իրական թվը, սակայն շատ ավելի մեծ է՝ ավելի քան 900 մարդ, պնդում է The Daily Mail-ը՝ նշելով, որ զոհերի մարմինները դիակիզվել են: դիակիզված մարդկանց անունները չեն ներառվել զոհերի պաշտոնական ցանկում:

Պարբերականը նկատում է, որ զոհերի ճշգրիտ թիվը չափազանց կարևոր է և՛ իշխանությունների, և՛ զոհերի ընտանիքների համար: Այդ տվյալները կարող են օգնել իշխանություններին ապագայում տարերային աղետներին ավելի լավ պատրաստվելու համար, իսկ զոհերի ընտանիքները կկարողանան ապահովագրական փոխհատուցում ստանալ:

Լրտվականը նշում է նաև, որ «Մարիա» փոթորկից 5 շաբաթ է անց Պուերտո Ռիկոյում 2.6 մլն մարդ շարունակում է առանց էլեկտրաէներգիայի ապրել, ևս 875.000 մարդ խմելու ջրին հասանելիություն չունի: Կղզու 66%-ը զրկված է բջջային կապի ծառայությունից:

5297 | 0
Facebook