Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում հայր և որդի թմրանյութերով նշել են ծննդյան օրն ու մահացել

16:45, երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ում հայր և որդի թմրանյութերով նշել են ծննդյան օրն ու մահացել
     ԱՄՆ-ում հայր և որդի մահացել են ծննդյան օրը թմրանյութերի չարաշահումից, հաղորդում է New York Post-ը: 44-ամյա Ջոզեֆ Անդրեյդն ու 22-ամյա Կառլոսն ընտանիքի հետ մասնակցում էին միջոցառմանը:
     Տղամարդիկ հայտնել էին, որ դուրս են գալիս՝ ծխելու, և որոշ ժամանակ անց նրանց հայտնաբերել էին փողոցում անգիտակից վիճակում: Կառլոսին այգում գետնին ընկած նկատել է նրա կինը, նա պատմել է, որ իր ամուսնու դեմքը մանուշակագույն էր:
     Հայր և որդի տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանց կյանքը չի հաջողվել փրկել:
     Նշենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր թմրանյութերի տարածման պատճառով երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին:
8287 | 0
Facebook