Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանը Ռուսաստանի հետ մոտ ժամանակներս պաշտպանական վարկի տրամադրման մասին համաձայնագրի ստորագրման հույս ունի

14:35, երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2017 թ.
Հայաստանը Ռուսաստանի հետ մոտ ժամանակներս պաշտպանական վարկի տրամադրման մասին համաձայնագրի ստորագրման հույս ունի
     Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հույս է հայտնել, որ Երևանը Մոսկվայի հետ 100 միլիոն դոլարի չափով պաշտպանական վարկի մասին համաձայնագիրը կստորագրի մինչև տարեվերջ:
     «Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել այդ համաձայնագրին: Դեռևս ստորագրման հստակ ամսաթիվ չկա: Սակայն, հուսով եմ՝ մինչև Նոր տարի»,- РИА Новости գործակալության հետ զրույցում ասել է Տողանյանը:
     Ըստ համաձայնագրի, որին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել հոկտեմբերի 12-ին, Ռուսաստանը հայկական կողմին է տրամադրում ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման ֆինանսավորման համար պետական արտահանման վարկը:
     Նախնական վճարումը պետք է կազմի պայմանագրի արժեքի առնվազն 10%-ը և իրականացվի՝ ի շահ լիազորված ռուսական կազմակերպությունների: Համաձայնագրում նշվում է, որ վարկը տրամադրվում է 15 տարվա մարման ժամկետով: Հայաստանը պետք է օգտվի վարկային միջոցներից 2018-2022թթ.:
4335 | 0
Facebook