Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը կարող է կրճատել Սիրիայում իր ռազմական ներկայությունը

11:05, երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2017 թ.
Ռուսաստանը կարող է կրճատել Սիրիայում իր ռազմական ներկայությունը

Ռուսաստանի իշխանությունները դիտարկում են Սիրիայից ռուսական ռազմական ներուժի և միջոցների մի մասի դուրս բերման հարցը: ՌԴ ՊՆ տվյալներով՝ Ասադի զորքերը վերահսկում են Սիրիայի տարածքի 95%-ը, և իսլամիստների դիրքերի վրա եզրափակիչ հարձակման համար ռուսական զանգվածային աջակցության անհրաժեշտություն այլևս չկա: Եթե այդ ծրագիրը կյանքի կոչվի, ապա Սիրիայում կմնա այնքան ռուսական զորք, որքան անհրաժեշտ է Հմեյմիմի և Տարտուսի օբյեկտների պահպանման համար: Արաբական երկրում կմնան նաև ռազմական ոստիկանության ջոկատներն ու ռազմական խորհրդականները: Այս մասին հայտնում է Коммерсант-ը: Լրատվականը նշում է, որ կկրճատվի օդատիեզերական ուժերի ներկայությունը, բայց ՀՕՊ պաշտպանության համակարգերը, որ պահպանում են ռուսական օբյեկտները, կման Սիրիայում: Գլխավոր խնդիրը կդառնա ճգնաժամի քաղաքական լուծումը:
     Այս տեղեկատվությունը լրատվականին փոխանցել են ռազմադիվանագիտական աղբյուրները: Նրանք շեշտել են, սակայն, որ վերջնական որոշում, այդուհանդերձ, պետք է կայացնի երկրի նախագահը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ նման որոշումները հրապարակայնորեն չեն հայտարարվում: ՌԴ ՊՆ-ից էլ հայտնել են, որ Սիրիայում ռուսական ռազմական ներկայության կրճատման մասին ոչ մի ծրագիր գոյություն չունի:

4593 | 0
Facebook