Միացյալ Նահանգներն այսօր սկսում է Global Thunder ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունները: Այդ մասին ասված է ԱՄՆ ռազմավարական հրամանատարության (STRATCOM) մամուլի հաղորդագրությունում: STRATCOM-ի ներկայացուցիչ Բրայան Մագուիրը РИА Новости-ին փոխանցել է, որ ամերիկյան կողմը նախապես զգուշացրել է Ռուսաստանին:
Նշվում է, որ համաձայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գործող համաձայնագրերի՝ 2 երկրները պարտավոր են միմյանց տեղեկացնել խոշոր միջուկային զորավարժությունների մասին:
Նա հավելել է, որ զորավարժությունների շրջանակում մշակվելու են տիեզերական ուժերի, տեսահսկման և հետախուզության համակարգերի, գլոբալ հարվածի համակարգերի և հակահրթիռային պաշտպանության միջոցների հնարավորությունները, ինչպես նաև՝ քիբերհնարավորությունները: