Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի գները կայուն են. «Բրենթ»-ը շարունակում է գնահատվել 60 դոլարից ավելի

10:20, երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2017 թ.
Նավթի գները կայուն են. «Բրենթ»-ը շարունակում է գնահատվել 60 դոլարից ավելի

Աշխատանքային շաբաթվա մեկնարկին նավթի համաշխարհային գները շարունակում են կայունություն դրսևորել: «Բրենթ» մակնշման նավթը շարունակում է գնահատվել 60 դոլարից ավելի, ինչը ռեկորդային ցուցանիշ է 2015թ. հուլիսից ի վեր:
     Եվրոպական «Բրենթ» նավթի արժեքը հասել է 60.43 դոլարի՝ 0.02%-ով ավելի:
     Ամերիկյան WTI տեսակի նավթի 1 բարելի արժեքը հասել է 53.93 դոլարի՝ 0.06%-ով ավելի:
     Նշենք, որ մեկ շաբաթվա ընթացքում եվրոպական նավթը թանկացել է 4.7%-ով, իսկ ամերիկյանը՝ 4%-ով:

3853 | 0
Facebook