Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նորվեգիայի ափերին հայտնաբերվել են ռուսական Ми-8 ուղղաթիռի բեկորները

16:05, կիրակի, 29 հոկտեմբերի, 2017 թ.
Նորվեգիայի ափերին հայտնաբերվել են ռուսական Ми-8 ուղղաթիռի բեկորները
     Նորվեգիայում՝ Շպիցբերգենի ափերի մոտ հայտնաբերվել են ռուսական Ми-8 ուղղաթիռի բեկորները, որը կործանվել էր հոկտեմբերի 26-ին: Այս մասին հայտնում է TACC-ը: Ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են 209 մ խորության վրա: Ուղղաթիռում գտնվող 3 գիտնականի և անձնակազմի 5 հոգու մարմինները դեռ չեն գտնվել: Հիշեցնենք, որ Նորվեգիայի Շպիցբերգենի ափերին՝ Բարենցբուրգից ոչ հեռու, ռուսական ուղղաթիռ էր կործանվել: ՌԴ ԱԻՆ Ил-76 փրկարարական օդանավը մեկնել էր դեպքի վայր, որպեսզի 20 հոգանոց ջրասուզակների խումբն սկսի որոնողական աշխատանքները ծովում:
5347 | 0
Facebook