Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Չինաստանում մահացած 14-ամյա մոդելի մայրը պարզել է նրա մահվան իրական պատճառը

16:35, կիրակի, 29 հոկտեմբերի, 2017 թ.
Չինաստանում մահացած 14-ամյա մոդելի մայրը պարզել է նրա մահվան իրական պատճառը

Չինաստանում օրեր առաջ մահացած 14-ամյա ռուս մանեկենուհի Վլադա Դյուբան դարձել է, այսպես կոչված, «ստրկական պայմանագրի» զոհը, գրում է The Sun-ը՝ հղում անելով աղջկա մոր հայտարարությունը: «Իմ աղջկա մահվան պատճառը բնավ էլ մինինգիտը չէ, ինչպես պնդում են նրան մահվան հասցնողները: Նա մահացել է գերհյուծումից»,- ասել է մայրը՝ Օկսանան:
     Այժմ պաշտոնական հետաքննություն է սկսվել թեʹ չինական, թեʹ ռուսական կողմերից:
     Վլադան Շանհայ է մեկնել պայմանագրով նախատեսված 3 ամիսներին աշխատելու համար: Նրա մայրը լրագրողներին նաև պատմել է, որ իր դուստրն ամեն օր զանգել է ու բողոքել գերհոգնածությունից: «Նա լիովին ուժասպառ էր, ես աղաչում էի նրան դիմել բժշկի, բայց նա վախենում էր, ասում էր՝ այդ դեպքում իրեն դուրս կվռնդեն ու ոչինչ չեն վճարի»,- պնդել է մայրը:

Վլադա Դյուբա
Վլադա Դյուբա

Մայրը փորձել է վիզա ստանալ և մեկնել Շանհայ՝ դստերը փրկելու, սակայն չի հասցրել: Այս շաբաթ Վլադան մասնակցել է մի ցուցադրության, որն, ըստ տվյալների, տևել է 12 ժամ: Չնայած աղջիկը բողոքել է վատ ինքնազգացողությունից, նրան, այնուամենայնիվ, ստիպել են պոդիում բարձրանալ, այնինչ, պայմանագրի համաձայն, նա չպետք է աշխատեր օրական 3 ժամից ավելի:

Վլադա Դյուբա
Վլադա Դյուբա

Դեռատի աղջիկն ուշագնաց է եղել հենց ցուցադրության ժամանակ, կուլիսներում, երբ նրան հիվանդանոց են հասցրել, նա կոմայի կեջ է գտնվել, 2 օր անց, ուշքի չգալով, մահացել է:

Աղջկան Չինաստանում աշխատելու էր ուղարկել Պերմում գործող գործակալությունը, որի տնօրենը խոստովանել է, որ հարկ եղածին չափ ուշադիր չի զննել չինական կողմի պայմանագիրն ու բժշկական ապահովագրության պայմանները:

12276 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
anahit
anahit 01:11, 30.10.2017
https://www.youtube.com/watch?v=7yRLM3UD9CQ