Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Նավաբեկությունից հետո անմարդաբնակ կղզում հայտնված տղամարդը փրկվել է՝ մամուռով գրելով «HELP» բառը

19:05, կիրակի, 29 հոկտեմբերի, 2017 թ.
Նավաբեկությունից հետո անմարդաբնակ կղզում հայտնված տղամարդը փրկվել է՝ մամուռով գրելով «HELP» բառը

Շվեդիայի փրկարարներն օգնել են ռուս նավաստուն դուրս պրծնել անմարդաբնակ կղզուց, որտեղ նա հայտնվել էր իր նավի խորտակումից հետո: Մեծ Լունդշեր կղզում հայտնված տղամարդը փրկարարների ուշադրությունը գրավելու համար գետնին մամուռով գրել էր «HELP» բառը:

Հայտնի է, որ 30-ամյա ռուս տղամարդն, ով հիանալի նավաստի է, Ստոկհոլմում ձեռք է բերել առագաստանավ, որով մտադրված է եղել հասնել Իսպանիա: Երկուշաբթի օրը նա մեկնել է ճամփորդության, իսկ հարազատների հետ վերջին անգամ կապ է հաստատել երեքշաթի գիշերը: Չորեքշաբթի օրվանից մինչև ուրբաթ օրը Շվեդիայի օդային և ջրային փրկարարները որոնել են տղամարդուն, ուրբաթ առավոտյան գտել են նավի մնացորդներն, իսկ օրվա երկրորդ կեսին՝ նաև նրան:

Նավաբեկությունից հետո անմարդաբնակ կղզում հայտնված տղամարդը փրկվել է՝ մամուռով գրելով «HELP» բառը
9887 | 0
Facebook