Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հյուսիսային Կորեայի հրթիռներն սպառնում են Եվրոպային». ՆԱՏՕ

13:05, կիրակի, 29 հոկտեմբերի, 2017 թ.
«Հյուսիսային Կորեայի հրթիռներն սպառնում են Եվրոպային». ՆԱՏՕ

Եվրոպական երկրները գտնվում են Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների սպառնալիքի տակ: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը: Նա նշել է սակայն, որ ՆԱՏՕ-ն հակահարձակման հնարավորություն և վճռականություն ունի:
     Միևնույն ժամանակ Սթոլթենբերգը հայտարարել է, որ հյուսիսկորեական ճգնաժամի շուրջ բանակցությունները շարունակելն անհրաժեշտ է:
     Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայությունը զեկույց է հրապարակել, որում ասվում է, որ Կորեական թերակղզում ռազմական բախումների վերսկսման դեպքում՝ առաջին օրերին զոհերի թիվը կհասնի 30-300 հազարի: Պատերազմն անմիջական ազդեցություն կունենա սահմանի 2 կողմում բնակվող 25 միլիոն մարդու վրա:

7229 | 0
Facebook