Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայի պետական բյուջեի ավելցուկը 2017 թվականին կարող է կազմել 14 մլրդ եվրո

12:45, կիրակի, 29 հոկտեմբերի, 2017 թ.
Գերմանիայի պետական բյուջեի ավելցուկը 2017 թվականին կարող է կազմել 14 մլրդ եվրո

Ըստ Գերմանիայի Ֆինանսների նախարարության գնահատականների՝ երկրի պետական բյուջեի պրոֆիցիտը՝ ավելցուկը, 2017 թվականին կարող է կազմել 14 մլրդ եվրո։ Այս մասին հայտնում է Der Spiegel-ը։

Պետական գանձարանում ավելցուկն առաջին հերթին մեծանում է հարկերի հաշվին, որոնք պայմանավորված են տնտեսության՝ սպասվածից ավելի մեծ աճով։ Ի սկզբանե 2017-ի համար պլանավորվում էր ունենալ առանց դեֆիցտի հավասարակշռված բյուջե։

Պրոֆիցիտը կարող է էապես ընդլայնել Գերմանիայի կառավարության գործունեության ոլորտները։ Չպլանավորված եկամուտների շնորհիվ՝ Ֆինանսների նախարարությունը կարող է փոխհատուցել ինչպես էներգետիկ կոնցեռնների հարկային վճարումները միջուկային վառելիքի համար, այնպես էլ փախստականներին տեղակայելու և պահելու համար կատարված ծախսերը։

8643 | 0
Facebook