Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սոմալիի մայրաքաղաքում 10 մարդ պայթյունի զոհ է դարձել

21:10, շաբաթ, 28 հոկտեմբերի, 2017 թ.
Սոմալիի մայրաքաղաքում 10 մարդ պայթյունի զոհ է դարձել

10 մարդ զոհվել և 15-ը վիրավորվել են Սոմալիի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով տեղի Alsomal լրատվական պորտալին:

Այժմ բախումներ են տեղի ունենում Սոմալիի անվտանգության ուժերի ու ահաբեկիչների միջև: Իր հերթին «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը հաղորդել է նույն շրջանում երկրորդ պայթյունի մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մահապարտը պայթուցիկով ամրացված մեքենան պայթեցրել է Մոգադիշոյի նախագահական պալատի մերձակայքում գտնվող հյուրանոցի մոտ: Ոստիկանության տվյալներով, հյուրանոցում փոխհրաձգություն է սկսվել:

5983 | 0
Facebook