Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայում ավելի քան 130 ռուս վարձկան գրոհային է զոհվել. Reuters

13:00, շաբաթ, 28 հոկտեմբերի, 2017 թ.
Սիրիայում ավելի քան 130 ռուս վարձկան գրոհային է զոհվել. Reuters
     Սիրիայում 2017թ. հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի առնվազն 131 քաղաքացի է զոհվել: Նրանք բոլորը մասնավոր ռազմական ընկերությունների գրոհայիններ են, հաղորդում է Reuters-ը:
     Գործակալությունը ծանոթացել է Դամասկոսում ռուսական հյուպատոսությանը տրված ռուսներից մեկի մահվան վկայականի հետ:
     Հոկտեմբերի 4-ի փաստաթղթում նշված է Կրասնոդարի երկրամասի 36-ամյա բնակիչ Սերգեյ Պոդդուբնիի անունը: Նա մահացել է Հոմս նահանգի Թիաս քաղաքում սեպտեմբերի 28-ին: Որպես մահվան պատճառ է նշված «մարմնի ածխացումը»:
     Reuters-ի տեղեկություններով՝ Պոդդուբնին Սիրիայի է մեկնել մարտական գործողություններին մասնակցելու համար մասնավոր պայմանագրով: Փաստաթղթում նա նշվում է 131 համարով:
     Այդպիսով, վկայականի ձևակերպման պահին հյուպատոսությունը ֆիքսել է Սիրիայի տարածքում ռուս քաղաքացիների 130 մահ:
8902 | 1
Facebook