Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոմիությունը կողմ է միասնական Իսպանիային

11:20, շաբաթ, 28 հոկտեմբերի, 2017 թ.
Եվրոմիությունը կողմ է միասնական Իսպանիային
     Եվրոմիության բոլոր ճյուղերի իշխանություններն ու անդամ երկրները սոցցանցերում աջակցել են Իսպանիայի կառավարությանը Կատալոնիայի իշխանության կողմից անկախացման հռչակման դեմ հակազդմանը, հաղորդում է Euronews-ը:
     Եվրոմիության խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը բացառել է Կատալոնիայի հետ երկխոսությունը կամ Բարսելոնայի և Մադրիդի միջև երկխոսության համար Բրյուսելի միջնորդությունը:
     Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ասել է, որ կարևոր է խուսափել Եվրոմիության ներսում ցանկացած պառակտումից:
     Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է Իսպանիայում օրենքի և սահմանադրության գերակայությունը:
     Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Շտեֆան Զայբերտը հավելել է, որ Բեռլինն աջակցում է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյի հստակ դիրքորոշումը:
     Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը նշել է, որ քաղաքական ճգնաժամը պետք է կարգավորել միայն երկխոսության ճանապարհով:
     Եվ Եվրոխորհրդարանում սոցիալիստների առաջնորդ Ջանի Փիթելան ասել է, որ իր աջակցությունն է հայտնում Իսպանիայի սոցիալիստական կուսակցությանն ու իսպանացի ժողովրդին:
7767 | 1
Facebook