Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիհարների մուտքն արգելված է. այս հյուրանոցում հանգստանալու իրավունք ունեն միայն գերերը

02:05, շաբաթ, 28 հոկտեմբերի, 2017 թ.
Նիհարների մուտքն արգելված է. այս հյուրանոցում հանգստանալու իրավունք ունեն միայն գերերը

The Resort հյուրանոցն աշխարհում առաջինն ու միակն է իր տեսակի մեջ՝ նախատեսված գեր մարդկանց համար: Պատահական չէ, որ այն անվանում են մեծ չափերով մարդկանց ապաստան:

Նիհարների մուտքն արգելված է. այս հյուրանոցում հանգստանալու իրավունք ունեն միայն գերերը
Նիհարների մուտքն արգելված է. այս հյուրանոցում հանգստանալու իրավունք ունեն միայն գերերը

     Այն թաքնված է Կարիբյան ավազանի Էլեուտրա կղզում: Հյուրանոցն իր դռները բացել է 2 տարի առաջ և այժմ մեծ պահանջարկ է վայելում գեր մարդկանց շրջանում: Այստեղ հնարավոր չէ մուտք գործել, եթե հյուրի քաշը բավականին տպավորիչ չէ, և սա արվել է, որ մյուս հյուրերն իրենց անհարմար չզգան ու զերծ մնան աներես ու հանդիմանական հայացքներից: Այստեղ հանգստացողները խոստովանում են, որ երբեք ոչ մի լողափում իրենց այսքան հանգիստ և երջանիկ չեն զգացել, ինչպես այս հյուրանոցում, որտեղ բոլորն իրենց նման են:
Նիհարների մուտքն արգելված է. այս հյուրանոցում հանգստանալու իրավունք ունեն միայն գերերը
Նիհարների մուտքն արգելված է. այս հյուրանոցում հանգստանալու իրավունք ունեն միայն գերերը

     Հյուրանոցում ամեն ինչ նախատեսված է մեծ չափերով ու ծանր քաշով հյուրերի համար, անգամ զուգարանակոնքերն ու դռներն են հատուկ պատվերով պատրաստված:
Նիհարների մուտքն արգելված է. այս հյուրանոցում հանգստանալու իրավունք ունեն միայն գերերը
Նիհարների մուտքն արգելված է. այս հյուրանոցում հանգստանալու իրավունք ունեն միայն գերերը
Հյուրանոցի սեփականատեր Ջեյմս Քինգը պատմել է, որ դրա գաղափարն իր մոտ ծագել է 14 տարի առաջ: Նա լողափերից մեկում ականատես է դարձել, թե ինչպես է մի գեր մարդ նստելով կոտրում լողափնյա աթոռը: Եվ կարծես քիչ էր, որ նրան բոլորն սկսել են ծաղրել, դեռ մի բան էլ ստիպել են վճարել 150 դոլար տուգանք:
Նիհարների մուտքն արգելված է. այս հյուրանոցում հանգստանալու իրավունք ունեն միայն գերերը
Նիհարների մուտքն արգելված է. այս հյուրանոցում հանգստանալու իրավունք ունեն միայն գերերը

Ի դեպ, The Resort-ն ընդունում է միայն կոլեկտիվ հայտեր, այստեղ հնարավոր չէ գալ միայնակ: «Առաջին ամիսներին մենք ընդունում էինք միայնակ հանգստացողներին, սակայն երբ նրանք գալիս էին, հարմարվում ու մի քանի օրից սկսում էին լիարժեք հաճույք ստանալ, գալիս էին նորերն, ու հարմարավետության զգացողությունն անհետանում էր: Այդ ժամանակ էլ որոշեցինք, որ լիարժեք երջանիկ ու անհոգ հանգստի համար մեզ մոտ պետք է գան խմբերով»,- ասել է հյուրանոցի տերը:

Նիհարների մուտքն արգելված է. այս հյուրանոցում հանգստանալու իրավունք ունեն միայն գերերը
Նիհարների մուտքն արգելված է. այս հյուրանոցում հանգստանալու իրավունք ունեն միայն գերերը
Նիհարների մուտքն արգելված է. այս հյուրանոցում հանգստանալու իրավունք ունեն միայն գերերը
Նիհարների մուտքն արգելված է. այս հյուրանոցում հանգստանալու իրավունք ունեն միայն գերերը

15559 | 0
Facebook