Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է, թե որքան գումար կստանա ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի չեմպիոնը

20:20, ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2017 թ.
Հայտնի է, թե որքան գումար կստանա ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի չեմպիոնը

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից 32 երկրներից յուրաքանչյուրը կստանա առնվազն 8 մլն դոլար։ Աշխարհի չեմպիոնը ՖԻՖԱ-ից կստանա 38 մլն դոլար, աշխարհի փոխչեմպիոնը՝ 28 մլն դոլար, բրոնզե մեդալակիրը՝ 24 մլն դոլար, իսկ 4-րդ տեղը զբաղեցրած թիմը՝ 22 մլն դոլար։ ¼ եզրափակիչ դուրս եկած թիմերը կարժանանան 16-ական մլն դոլարի, իսկ 1/8 եզրափակչի մասնաիցները՝ 12-ական մլն։

Առաջնության մրցանակային հիմնադրամը հաստատվել է ՖԻՖԱ-ի խորհրդի նիստի ընթացքում, որը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ Կալկուտայում։ Ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում է 400 մլն դոլար։

7440 | 0
Facebook