Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոտ ապագայում Ռուսաստանը 3 միլիոն աշխատատեղ կկորցնի

16:15, ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2017 թ.
Մոտ ապագայում Ռուսաստանը 3 միլիոն աշխատատեղ կկորցնի

Առաջիկայում ավելի քան 3 միլիոն ռուսաստանցի մասնագետ պահանջարկ չի ունենա աշխատանքային շուկայում: Այս մասին հայտարարել է բաց կառավարման հարցերով նախարար Միխայիլ Աբիզովը՝ RNS-ին տված հարցազրույցում: Պահանջարկ չունեցող մասնագիտությունների թվում են հաշվապահները, փաստաբանները, վարչական աշխատողները, նաև կառավարման համակարգի և հաշվապահական հաշվառման մասնագետները:
     Նախարարի խոսքով՝ այս իրվիճակը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ ու այն մեծ մարտահրավեր է Ռուսաստանին: «Առաջինը կանայք են, երկրորդը՝ 45-55 տարեկան մարդիկ, որոնց համար դժվար է նոր մասնագիտություն ձեռք բերելը»,- ասել է Աբիզովը:

6437 | 0
Facebook